Հունվարի 18-ին թուրք հանքափորները գտել են անցած տարվա մայիսին հյուսիսային Զոնգուլդակ նահանգում անհայտ կորած երկու գործընկերների մարմինները, գրում է «Hurriyet Daily News and Economic Review»-ն` հղում անելով CNNtürk-ին:
41-ամյա Դուրսուն Կարտալի եւ 31-ամյա Էնգին Դյուզչյուկի մարմինը հողի տակ է մնացել 8 ամիս: 2010թ. մայիսի 17-ին սեւծովյան Զոնգուլդակ նահանգի Կարադոն ածխահանքում մեթանի պայթյունի հետեւանքով զոհվել էր 28 հանքափոր:
2010-ին Թուրքիայում զոհվել է 105 հանքափոր: Պատահարների մեծ մասը տեղի է ունեցել ածխով հարուստ Զոնգուլդակ նահանգում:
1955-ից Թուրքիայում ածխահանքերում տեղի ունեցած պատահարների հետեւանքով զոհվել է 2915 մարդ, վիրավորվել է 326 հազարը:





























