Սապատավոր կետը, որին մայիսի 12-ին Ֆինլանդիայի ցամաքային պահակախմբի աշխատակիցները Բերգո շրջանում դուրս էին բերել ձկնորսական ցանցից, կրկին ընկել է ցանցը, սակայն այս անգամ արդեն՝ հարավային հատվածում՝ Ռաումա քաղաքի մոտակայքում, Twitter-ում հայտնում է Ֆինլանդիայի ցամաքային պահակախումբը: Բալթիկ ծովում կետերը չափազանց հազվադեպ երեւույթ են:
Ֆին փրկարարները կետին Լոտա են անվանել, քանի որ մայիսի 12-ին, ըստ եկեղեցական օրացույցի, նշում են Լոտայի ծննդյան օրը:
«Սա այն նուն Լոտան է, որը փորձանքի մեջ էր ընկել շաբաթ օրը: Շաբաթ օրը ցանցերը կանաչ էին, այսօր՝ նարնջագույն: Լոտան ցանցից դուրս բերվելուց հետո լավ ինքնազգացողությամբ շարունակել է իր ուղին ազատության մեջ»,- նշվում է փրկարարների հայտարարության մեջ:
Ըստ Ֆիննական օրենքների՝ արգելվում է կետերին մոտենալ, իսկ նրանց հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել իշխանություններին:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























