Հունվարի 19-ի երեկոյան Մոսկվայում նեոնացիստների խումբը դանակով հարձակվել է մի ասիացու վրա:
«Газета.Ru»-ն, հղում անելով ականատեսին, հաղորդում է, որ մետրոյի «Китай-Город» կայարանում վագոն են մտել մոտ տասը երիտասարդներ, ենթադրաբար, նեոնացիստներ եւ սկսել են ինչ-որ մեկին փնտրել: Նկատելով ասիական արտաքինով տղամարդու, նրանք սկսել են սպառնալ ուղեւորին: Այնուհետեւ երիտասարդներց մեկը փորձել է հարվածել տղամարդուն որսորդական դանակով, սակայն տուժողը կարողացել է խուսափել հարվածից: Դանակը կպել է ոտքին: Դրանից հետո հարձակվողները լքել են վագոնը:





























