Կուբայում ավիավթարի վայրում առանց հավաստագրման աշխատող լրագրողները կարող են ազատազրկվել, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Cubanet պորտալը։

Ուրբաթ Boeing 737-200 օդանավը, որը Հավանա-Օլգին ներքին չվերթ էր իրականացնում, վթարի էր ենթարկվել թռիչքից քիչ անց, ընկնելով օդանավակայանի ու Սանտյագո-դե-լաս-վեգաս բնակավայրի մետջեղում գտնվող տնտեսվարական գոտում։ Օդանավում 100 ուղեւոր ու անձնակազմի հինգ անդամներ կային։ Առայժմ երեք ողջ մնացածների մասին են հայտնում։

«Օդանավակայանից բոլոր լուսանկարները ու պատկերները հավանություն էին ստացել Կուբայի վարչակազմի կողմից։ Ցանկացած լրագրող, որը չի ունեցել Կուբայի կառավարության կողմից թույլատվություն, կարող է ձերբակալվել ու ենթարկվել այդ թվում մինչեւ ութ տարի ազատազրկման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Cubana de Aviacion ընկերությանը պատկանող Boeing-ի ավիավթարը այդ ընկերության համար առաջին վթարն էր 1999-ից առայսօր, այս մասին ասվում է  Aviation Safety Network (ASN) պորտալում, որը արձանագրում է ավիացիոն պատահարները։