Մաստիկների եւ էմուլսիաների արտադրության բելառուսական «Ալկիդ» գործարանում (Մինսկի շրջան) պայթյունը տեղի է ունեցել, ապա հրդեհ է բռնկվել. երեք մարդ վիրավորվել է, երեքշաբթի օրը հայտնել է Բելառուսի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Բելառուսի ԱԻՆ-ի կայքէջում նաեւ նշվում է, որ պայթյունը հետագա բռնկմամբ տեղի է ունեցել 2.4 հազար քառակուսի մետր մակերեսով բիտումային հիդրոմեկուսացման արտադրության շենքում: Հրդեհը մարվել է  9:18-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատում են վթարի վայրում: