Հարցումը ցույց է տվել, որ ճապոնական լրատվամիջոցներում աշխատող տասնյակ կանայք սեռական ոտնձգության են ենթարկվել, այդ թվում՝ մի քանի անգամ, հաղորդում է« Գազետա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ը: Դեպքերի մասին հայտնի է դարձել Ճապոնիայի ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հրաժարականից հետո անցկացված սոցիալական հարցման ժամանակ, ով լրագրողի հասցեին սեռական բնույթի անընդունելի արտահայտություն էր արել:

Հարցման արդյունքում 35 լրագրող կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների 150 դեպք բացահայտվել: Այդ սկանդալային միջադեպերի մոտ 40 տոկոսը տեղի էր ունեցել աշխատավայրում: Հարցման համաձայն՝ դեպքերի մեկ երրորդը կապված է պատգամավորների, պաշտոնատար անձանց եւ ոստիկանների հետ:

Հարցման մասնակիցներից մեկը, որը տեղական թերթերում որպես լրագրող էր աշխատում, հայտնել էր ոստիկանի կողմից իր հասցեին «անտեղի մեկնաբանությունների» մասին: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ գործընկերները դրա ականատեսն են եղել, սակայն ոչինչ չեն արել տղամարդուն կանգնեցնելու համար:

Նշվում է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դեռ հրապարակայնորեն չի մեկնաբանել այս թեման՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս ակտիվորեն պայքարում է աշխատող կանանց իրավունքների համար: