Սաուդյան Saudi Arabian Airlines ավիաընկերության ինքնաթիռի՝ երկրի արեւմուտքում գտնվող Ջիդդա քաղաքում կատարած արտակարգ վայրէջքի հետեւանքով առնվազն 53 ուղեւոր է տուժել:Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Saudi Press Agency գործակալությունը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի թագավորության Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին կից ավիացիոն միջադեպերի հետաքննության բյուրոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Գործակալության տվյալներով, ինքնաթիռի ուղեւորները լքել են օդանավը փչվող նավասանդուղքի օգնությամբ: Գործակալության տվյալներով՝ տարհանման ընթացքում 52 մարդ աննշան վնասվածքներ է ստացել, մինչդեռ մի կին մի քանի կոտրվածք է ստացել:
Սաուդյան Արաբիայում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետեւանքով 53 մարդ է տուժել




























