Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են 10 իրավապաշտպանների, այդ թվում 7 կնոջ եւ 3 տղամարդու: Նրանք մեկ շաբաթից ավել ձերբակալված են եւ առանց փաստաբանների տրամադրման հարցաքննվում են: AP-ի հաղորդմամբ՝ ձերբակալությունները կառավարության քննադատների հանդեպ հետապնդումների գագաթնակետն են դարձել:

Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները գրում են, որ ձերբակալությունները կատարվել են Պետական անվտանգության նախագահության կողմից, մարմնի,  որն անմիջականորեն ենթարկվում է  թագավորին եւ թագաժառանգին:

Ձերբակալվածներից յոթը ներգրավված էին «Ամինա» անվանումով ոչ կառավարական կազմակերպություն ստեղծելու ջանքերում, որը պետք է ընտանեկան բռնության զոհերին օգնություն ցույց տար: