Հնդկաստանի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել խուսափել կապիկներից այն բանից հետո, երբ երկու ֆրանսիացիները Թաջ Մահալում սելֆի անելու ժամանակ հարձակման են ենթարկվել նրանց կողմից, հաղորդում է AFP-ն:
Կապիկների հարձակումից հետո զբոսաշրջիկների մոտ արյունոտ քերծվածքներ եւ կծելուց հետքեր են մնացել: Բջջային հեռախոսով նկարված կադրերում բազմաթիվ կապիկներ են երեւում, որոնք հետապնդում են զբոսաշրջիկներին:
Կապիկների խմբերը շրջում են Թաջ Մահալի համալիրում եւ իշխանությունները ամեն կերպ փորձում են դադարեցնել նրանց հարձակումները զբոսաշրջիկների վրա:





























