Կուբայի իշխանությունները շարունակում են աշխատանքը կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների ինքնության պարզման ուղղությամբ, 111 զոհերից պարզվել է 50–ի ինքնությունը, հայտնել է երկրի դատաբժշկական ինստիտուտի տնօրեն Սերխիո Ռաբելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Boeing 737-200-ը, որը կատարում Էր Հավանա-Օլգին չվերթը, օդ բարձրանալուց շատ չանցած ուրբաթ օրն ընկել էր Խոսե Մարտինի անվան օդանավակայանի եւ Հավանայի Սանտյագո դե լաս Վեգաս արվարձանի միջեւ:

Ինքնաթիռում եղել է 113 մարդ՝ ներառյալ անձնակազմի անդամները, 111 մարդ մահացել է, երկու կին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում:

«Կարող եմ հայտնել, որ 50 դիերը ճանաչվել են, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամները»,–հայտնել է Սերխիո Ռաբելը։ Անձնակազմի 6 անդամներից երկուսի ինքնությունը դեռեւս պարզված չէ։

Նաեւ չեն գտնվել եւս 4 օտարերկրացիների մարմինները՝ երկու արգենտինացու, մեկ զբոսաշրջիկի եւ Արեւմտյան Սահարայի բնակչի։

Կործանված Boeing 737-200–ը Cubana de Aviación վարձակալվել էր Damojh ավիաընկերությունից։