Մայիսի 23-ին, ժամը 17:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 45-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-2108» մակնիշի (վարորդ՝ Տ. Ա., 1996 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բետոնյա արգելապատնեշին եւ կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
ՃՏՊ-ի հետեւանքով տուժածներ չկան:




























