ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ նրան, որ Հյուսիսային Կորեայի ռեժիմը հետագա ցանկացած գործարքի շրջանակներում հրաժարվի իր միջուկային ծրագրից եւ բալիստիկ հրթիռներից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո, հաղորդում է NYPost-ը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն հնարավորություններ է փնտրում, որպեսզի Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ապամոնտաժի իր սպառազինության համակարգերը: Նա հիշեցրել է, որ անձամբ է խոսել Կիմ Չեն Ընի հետ: «Ես մտադիր եմ պահպանել ոչ հանրային միջավայրում հետագա քննարկումների համար հնարավորությունները», - ասել է նա:
Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Հյուսիսի միջուկային ծրագրի բոլոր ասպեկտները դուրս գան վերահսկողությունից:
Նրա խոսքով, Հյուսիսը ստիպված կլինի հրաժարվել նաեւ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների իր ծրագրից:
Պոմպեոն ասել է, որ պատմական հանդիպումից հրաժարվելու որոշումը արտացոլում է վարչակազմի եզրակացությունն այն մասին, որ Վաշինգթոնը չէր կարողանա հաջողության հասնել հաշվի առնելով Կիմ Չեն Ընի ռազմատենչ հայտարարությունները:
«Հենց այս է նախագահը իր նամակում բավական հստակ ներկայացրել», - ասել է Պոմպեոն:





























