Փարիզը ճանաչում է Ռուսաստանի նոր դերը միջազգային հարաբերություններում, այդ թվում` Մերձավոր Արեւելքում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես նաեւ ճանաչում եմ այն դերը, որը Ռուսաստանն այժմ կառուցել է իր համար եւ իր շրջապատում, ինչպես նաեւ աշխարհի մի շարք այլ տարածաշրջաններում, օրինակ, Մերձավոր Արեւելքում: Ուժեղ առաջնորդի այս նոր ձեռք բերված դերը նոր պատասխանատվություն է պարտադրում: Եվ ես հիանալի գիտակցում եմ որոշ միջազգային հարցերում Ռուսաստանի անփոխարինելի դերը», - ասել է Մակրոնը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «Ռուսաստանը պետք է նաեւ իր կողմից հետեւի մեր շահերին, մեր ինքնիշխանության շահերին, ինչպես նաեւ մեր գործընկերների շահերին»:

Նա նշել է, որ երկու առաջնորդների զրույցը շարունակվել է «ավելի երկար, քան ի սկզբանե նախատեսվել էր»:

«Կարծում եմ, այն մեզ թույլ տվեց կարծիքներով փոխանակվել եւ քննարկել մեր պատմության եւ մեր պարտքի տեսլականը»,-ասել է Մակրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: