Իրկուտսկի մարզում ոստիկանությունը ձերբակալել է ազգայնամոլական խմբավորման չորս անդամների, որոնք մեղսակից են երկու միջինասիացիների սպանության մեջ:
2009թ. սեպտեմբերին նեոնացիստ-սքինհեդները հարձակվել են Ղրղըզստանի քաղաքացուհու վրա: Նրան մետաղական առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցվել, եւ կինը մահացել է հիվանդանոցում: 2009թ. նոյեմբերին այլատյացները սպանել են Ուզբեկստանի քաղաքացուն:
Քննության տվյալներով, սպանությունները հստակ ռասայական եւ ազգային երանգ են ունեցել: Իրենց հանցագործությունների համար նրանք ընտրել են Իրկուտսկի մութ եւ սակավամարդ շրջանները, որտեղ էլ հարձակվել են պատահական անցորդների վրա, ում արտաքինն իրենց դուր չի եկել: Հանցագործությունների ազգայնամոլական բնույթը հաստատվում է կասկածյալների հագուստի ձեւով:
Հանցագործների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:





























