Ամերիկացի պաշտոնյաների խումբը ժամանել է Հյուսիսային Կորեա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Washington Post թերթը:
Ըստ պարբերականի՝ նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրի, աշխատանքները ղեկավարում է ԱՄՆ-ում Հարավային Կորեայի նախկին դեսպան Սուն Կիմը (ներկայումս աշխատում է Ֆիլիպիններում), ում հատուկ հրավիրել են այս աշխատանքների իրականացման համար:
Շաբաթ օրը Մուն Չժե Ինն ապառազմականացված գոտում բանակցություններ էր վարել Կիմ Չեն Ընի հետ: ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը նախատեսված էր հունիսի 12-ին Սինգապուրում: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ որոշել է չեղարկել հանդիպումը, սակայն այնուհետեւ հայտնել էր, որ այն այնուամենայնիվ կկայանա:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























