«Ռոսկոմնադզորը»-ը Apple ընկերությանը նամակ է ուղարկել՝ խնդրելով դադարեցնել AppStore-ի միջոցով Telegram մեսենջերի տարածումը, ինչպես նաեւ իր ծառայության push ծանուցումները ռուս օգտատերերի համար ուղարկելը, հաղորդում է Meduza-ն:
««Ռոսկոմնադզոր»-ի կողմից Apple Inc-ի վերոհիշյալ ծառայությունների խափանման հնարավոր գործողություններից խուսափելու համար, խնդրում ենք Ձեզ հնարավորինս կարճ ժամանակում տեղեկացնել այս խնդրահարույց հարցերը լուծելու համար Ընկերության հետագա գործողությունների մասին», - նշվում է նամակում (ուղղագրությունը եւ կետադրությունը պահպանված են):
Մայիսի 25-ին «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտարարել էր, որ իր վարչությունը բանակցություններ է վարում Google-ի եւ Apple-ի հետ իրենց հավելվածների խանութներում Telegram-ի հասանելիութւյունը սահմանափակելու մասին: «Ռոսկոմնադզորը»-ը Telegram-ը սկսեց արգելափակել ապրիլի 16-ին: Արգելափակման որոշումը կայացրել է դատարանը, երբ մեսենջերը հրաժարվել էր ԱԴԾ-ին օգտատերերի նամակագրության ծածկագրման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել:





























