Կյանքից հեռացել է ֆրանսիացի միլիարդատեր Սերժ Դասոն: 94-ամյա գործարարը մահացել է սրտի կաթվածից: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով BFM TV-ն:

Դասոն մահացել է Փարիզի իր գրասենյակում, հաղորդել է նրա մամլո քարտուղարը: Դասոների ընտանիքը 1930 թվականին հիմնադրված Dassault Aviation ավիատիեզերական ընկերության սեփականատերն է: Սերժ Դասոն ընկերության նախագահն է դարձել 1986 թվականին, հոր մահից հետո:

Dassault Aviation-ը զբաղվում է ռազմական, տարածաշրջանային եւ բիզնես-օդանավերի արտադրությամբ, այդ թվում՝ Rafale կործանիչների եւ Falcone բիզնես-ջեթերի: Dassault խմբին է պատկանում նաեւ Ֆրանսիայի հնագույն Le Figaro պարբերականը: