Ռուսաստանցի միլիարդատեր, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հայրենադարձվել է Իսրայել, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:

Տեղեկությունները, որ Աբրամովիչն իսրայելական անձնագիր է ստացել, NEWSru.co.il պարբերականին հաստատել են տեղեկացված աղբյուրները: Սակայն ո՛չ երկրի ՆԳՆ-ն, ո՛չ Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչները չեն մեկնաբանել լուրը: Նշվում է, որ Ավրամովիչն արդեն հեռացել է Իսրայելից:

Ավելի վաղ «Իսրայել ա-Յոմ»-ում հրապարակում էր հայտնվել, որ Ռոման Ավրամովիչը Իսրայել է ժամանելու՝ որպես նոր հայրենադարձ: Հոդվածագիրը նաեւ ենթադրություն էր հայտնել, որ նա մտադիր է բնակություն հաստատել Թել Ավիվի Նեւե Ցեդեկ շրջանում, որտեղ նրա համար «հսկայական տուն է կառուցվում»: