Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը չի բացառել ԱՄՆ-ի եւ ԿԺԴԿ-ի ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին անսպասելի հանդիպումներն ու բանակցությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հաղորդում է Reuters-ը:
Հանգստյան օրերին Մուն Ջեինն ու Կին Չեն Ընը չծրագրված հանդիպում են ունեցել սահմանային Փանմունջոմ գյուղում, որի ընթացքում համաձայնություն են ձեռք բերել, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը, ամեն դեպքում, կկայանա:
Մուն Ջեինի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի Հարավի եւ Հյուսիսի առաջնորդները դյուրությամբ կապի մեջ մտնեն, պայմանավորվեն հանդիպման մասին եւ հանդիպեն՝ առանց բարդ ընթացակարգերի անհետաձգելի հարցեր քննարկելու համար:





























