Մայիսի 26-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Շինարարների փողոցի 25 շենքի հետնամասում կրակոցներ է, նաեւ՝ դանակով վիճաբանություն:

Ժամը 23.00-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքային եւ գոտկային շրջաններում թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Կարիկ Ու.-ն եւ «գոտկային հատվածի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Նարեկ Ա.-ն:

Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Վահե Ա.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետեւանքով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, Եղիազարյան փողոցի թիվ 52/2 տան մոտ նշված անձիք վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ, իսկ 1967 թ. ծնված Գառնիկ Հ.-ն իրեն պատկանող հրացանից 3 անգամ օդ է կրակել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են 12 տրամաչափի կրակված 3 պարկուճ, հրացանը եւ 1983 թ. ծնված Կորյուն Մ.-ի կողմից նետված դանակը /երկարությունը՝ 28.5 սմ, շեղբը՝ 17.5 սմ/:

Նույն օրը, ժամը 23.00-ին, Կորյուն Մ.-ն, իսկ մայիսի 27-ին, ժամը 1.30-ին, Գառնիկ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է նախաքննություն: