Մայիսի 29-ին, ժամը 00.03-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1991 թ. ծնված Ս. Ս.-ն եւ հայտնել, որ նախկին ընկերը՝ 1983 թ. ծնված Արման Կ.-ն, բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ եւ մեկ այլ ավտոմեքենայով հեռացել, իսկ կրակված պարկուճներն իր մոտ են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ին, Արման Կ.-ն նկատելով Ս. Ս.-ին իր ծանոթի հետ մի ավտոմեքենայի սրահում միասին նստած, ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել եւ անհայտ մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկի մոտից հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 19 փամփուշտի կրակած պարկուճներ:

Մայիսի 29-ին, ժամը 1.10-ին, Արման Կ.-ն ներկայացել է բաժին:

Արման Կ.-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: