Բելգիական Լյեժ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով զոհվել է երեք մարդ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, զինված տղամարդը կրակել է երկու կին ոստիկանի եւ անցորդների վրա: Ոստիկանությունը հակված է միջադեպը ահաբեկչական գործողություն համարել:
RTBF-ի տվյալներով՝ հրաձիգը, որը չեզոքցվել էր բրիտանական հատուկ ջոկատի կողմից, 36-ամյա մանր հանցագործ էր, ով մեկ օր առաջ էր ազատ արձակվել բանտից: Հեռուստաալիքի տվյալներով՝ բանտում նա իսլամ էր ընդունել եւ արմատականացվել էր:
Հրաձգության հետեւանքով բացի ոստիկանից սպանվել է նաեւ մոտակայքում գտնվող ավտոմեքենայի ուղեւորը: Ոստիկանության եւս երկու աշխատակից վիրավորվել է:





























