Պապուա Նոր Գվինեայի իշխանությունները նախատեսում են երկրում մեկ ամսով արգելափակել Facebook սոցիալական ցանցը: Նման միջոցը, ըստ կապի նախարար Սեմ Բեզիլի, անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչպես են երկրի բնակիչները օգտագործում սոցիալական ցանցը, հաղորդում է Meduza-ն:

«Սա մեզ հնարավորություն կտա տվյալներ հավաքել, որպեսզի կեղծ էջերի հետեւում թաքնվող օգտատերերը, նրանք, ովքեր պոռնոգրաֆիան են ներբեռնում, կեղծ լուրեր են տարածում, հայտնաբերվեն եւ հեռացվեն սոցցանցից», — ասել է նա:

Բեզիլը նաեւ նշել է, որ Պապուա Նոր Գվինեան կարող է սեփական սոցցանցը ստեղծելու հնարավորությունը քննարկել, որտեղ հնարավոր չի լինի կեղծ էջեր բացել եւ այն ավելի հարմար կլինի շփման համար, քան Facebook-ը:

Թե երբ են իշխանությունները մտադիր Facebook-ը ժամանակավորապես արգելափակել, չի հաղորդվում: