ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել աջակցել Ուկրաինային եւ Վրաստանին դաշինքին անդամակցելու ճանապարհին, հաղորդում է DW-ն:
Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի արդյունքների մասին հայտարարությունում մասնավորապես նշում է, որ դաշինքի երկրների ղեկավարները «Բոսնիայի եւ Հերցեգովինայի համար բարեփոխումների ծրագիր պետք է մշակեն այս երկրին ՆԱՏՕ-ին անդամակցելուն նախապատրաստելու համար եւ աջակցեն Վրաստանին եւ Ուկրաինային դաշինքին անդամակցելու ճանապարհին»:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել դաշինքին համախմբվել անվտանգության ոլորտի սպառնալիքների դեմ պայքարելու համար, որոնց հիմնական մասը գալիս է Ռուսաստանից եւ ահաբեկչությունից:





























