Երեւանի պետհամալսարանի ուսանողները դեռ գիտխորհրդի դահլիճում են, մինչդեռ ռեկտոր Արամ Սիմոնյանը քիչ առաջ դուրս է եկել իր աշխատասենյակից եւ հեռացել։
Արամ Սիմոնյանը հայտարարել էր, թե իր անելիքների մասին հայտարարությամբ հանդես կգա։
Ուսանողները այս պահին քննարկում են իրենց հետագա անելիքները։
Հիշեցնենք, որ նրանք այսօր առավոտվանից բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով Արամ Սիմոնյանի հրաժարականը։
Նրանք գիտխորհրդի դահլիճում հանդիպել են Սիմոնյանի հետ, ներկայացրել պահանջները, որից հետո շրջափակել էին նրա շախտասենյակը՝ պահանջելով հրաժարական տալ։
Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե չի պատրաստվում հրաժարական տալ, քանի դեռ այդ մասին ներքին համոզմունք չունենա։ Ասել էր նաեւ, որ եթե 2000 ուսանող պահանջեն, կմտածի հրաժարականի մասին։




























