ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ լարվածությունը, ինչպես նաեւ պոպուլիզմի եւ փախստականների ճգնաժամի աճը նշանակում է, որ Եվրամիությունը կանգնած է գոյության վտանգի առջեւ: Այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք այժմ Իրանի հետ միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրի կասեցման եւ տրանսատլանտյան դաշինքի ոչնչացման հետ ենք բախվում», - ասել է Սորոսը: Ըստ նրա, այս ամենը բացասական հետեւանքներ կունենա եվրոպական տնտեսության համար: Նա չի բացառել եւս մեկ խոշոր ֆիանանսական ճգնաժամի հնարավորությունը, հավելելով, որ ԵՄ-ն Աֆրիկայում պետք է տարեկան 30 միլիրադ դոլարի «Մարշալի ծրագիր» իրականացնի, որպեսզի մեղմացնի միգրացիոն ճնշումը:  «Եվրոպան էկզիստենցիալիստական վտանգի առջեւ է կանգնած, սա դաժան իրականությունն է», - ասել է Սորոսը: