Չինաստանը զարմացած է ԱՄՆ վարչակազմի հայտարարությունից: Պեկինը հայտարարում է, որ սա հակասում է վերջերս երկու կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությանը: Այս մասին ասվում է Չինաստանի Առեւտրի նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է Reuters- ը:
Չինաստանը Միացյալ Նահանգներին թախանձագին կոչ է անում գործել վերջին համատեղ հայտարարության ոգուն համապատասխան՝ նշելով, որ Պեկինը կարող է պաշտպանել իր հիմնական շահերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն «արդյունաբերական նշանակություն ունեցող տեխնոլոգիաներով» 50 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին էր հայտարարել:
Սպիտակ տունը հայտարարել է, որ մաքսատուրքերը տարածվում են «Պատրաստված է Չինաստանում 2025» ծրագրին առնչվող ապրանքների վրա: Ապրանքների ամբողջական ցանկը կհայտարարվի մինչեւ հունիսի 15-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն նախատեսում է նոր ներդրումային սահմանափակումներ եւ արտահանման վերահսկում:





























