«Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման հետ կապված Ուկրաինայի մտավախություններն անհիմն են: Այս մասին Ուկրաինայի իր գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

«Դուք չպետք է մեզ մեղադրեք, անգամ եթե մենք խոսում ենք «Հյուսիսային հոսք-2»-ի մասին, մենք խոսում ենք նաեւ Ուկրաինայի անվտանգության եւ ապագայի մասին: Դուք տեսել եք, որ Գերմանիան Ուկրաինայով բնական գազի տարանցում ապահովելու համար ջանքեր է գործադրում: Այդ նպատակով հանդիպումներ են կազմակերպվում նաեւ ԵՄ-ի հետ, եւս ես հուսով եմ, որ ապագայում դրանք արդյունք կտան: Ուկրաինայի մտավախությունները, որ նա ապագայում կդադարի տարանցիկ երկիր լինել, անհիմն են», - ասել է նա: