Թուրքիայում Մեծ Բրիտանիայի հպատակ է զոհվել՝ Դալամանի օդանավակայանում օդանավից ընկնելով թռիչքուղու վրա: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով բրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցչին:
Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ մայիսի 29-ին, տեղական ժամանակով մոտ 03:00-ին:
Նշվում է, որ օդանավի անձնակազմը որոշել է ուղեւորին չվերթից հանել՝ ուղեկցորդի հետ վեճ հրահրելու պատճառով:
Տղամարդուն ուղեկցել են ելքի մոտ, որտեղ նա սրահից վայր է ընկել:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ 30-ամյա ուղեւորը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:




























