Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը Ռուսաստանը «բարբարոսների կայսրություն» է անվանել եւ կոչ է արել այրել Մոսկվան: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Շարունակելով «մետաֆորը»՝ Օմելյանը հայտարարել է, որ բարբարոսների նպատակն «այն ամենի ոչնչացումն է, ինչն իրենք չեն կարող նվաճել, հասկանալ, գողանալ»: Նա  «որոշ արեւմտյան քաղաքական գործիչներին» մեղադրել է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար եւ, շփոթվելով պատմական հղումներում, սպառնացել է նրանց «մոսկովյան հորդայով»:

«Մոսկվային փոխել կամ վերադաստիարակել հնարավոր չէ, միայն՝ այրել»,- գրել է նախարարը: