Ադրբեջանում կողոպտել եւ սպանել են դպրոցի ուսուցչուհուն: «ԱՊԱ»-ն հայտնում է, որ կնոջ սպանությունը խոստովանել է Պետական անվտանգության ծառայության նախկին աշխատակից Ռովշան Աղաեւը: Նրա խոսքով՝ մայիսի 24-ին անհայտ կորած ուսուցչուհի Սարայխան Աբդուլլաեւան սպանվել է Հանքերիմ Քերիմովի կողմից իր պատվերով: Հայտնի է դարձել, որ Հ.Քերիմովն իր KİA Rio մակնիշի ավտոմեքենայով Ս. Աբդուլլաեւին տարել էր Շիրվան քաղաքի տարածքում գտնվող էլեկտրակայան, որտեղ եւ խեղդել էր ցելոֆանե տոպրակով:
Կնոջ դին 7-8 ժամ շարունակ գտնվել է Քերիմովի ավտոմեքենայի սրահում: Դրանից հետո Ռ. Աղաեւը եւ Հ.Քերիմովը գնացել են Գոյլար գյուղ, որտեղ եւ նետել են կնոջ մարմինը կիրճը:
Հանցագործության շարժառիթները հայտնի են: Պարզվել է, որ սպանության պատվիրատուն Ս. Աբդուլլաեւայից 27 հազար մանաթ (մոտ 12 հազար դոլար) էր վերցրել՝ կնոջ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված լինելու համար ձերբակալված որդու ազատ արձակման համար: Սակայն կնոջ որդին շարունակում էր մնալ անազատության մեջ, իսկ Ռ. Աղաեւը գումարը չէր վերադարձնում:

Հասանելի է
русский

























