Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունից հետո Ուկրաինայի իշխանությունների մեղադրանքները Ռուսաստանի հասցեին ցինիզմի գագաթնակետն են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նման դաժան սպանության ֆոնին այսպիսի ռուսատյաց կերպով ցնցել օդը՝ մանրակրկիտ եւ անկողմնակալ քննության անհրաժեշտության մասին խոելու փոխարեն», - հավելել է նա:
Պեսկովը տեղի ունեցածը ողբերգություն է անվանել եւ ցավակցություն է հայտնել լրագրողի ընտանիքին: Ընդ որում, նա հավելել է, որ Կրեմլը խստորեն դատապարտում է սպանությունը: «Եվ մենք հույս ունենք, որ իրական, այլ ոչ թե ցուցադրական հետաքննություն կանցկացվի՝ սպանության հետեւում կանգնածներին բացահայտելու համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:
Կրեմլը Բաբչենկոյի սպանության համար ՌԴ հասցեին հնչեցվող մեղադրանքները ցինիզմ է անվանել

Հասանելի է
русский



























