Ռուս ընդդիմադիր, լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը պատվիրել են ռուսական հատուկ ծառայությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը, փոխանցում է «112 Ուկրաինան»։  

«Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով, ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը հենց ռուսական հատուկ ծառայություններն են պատվիրել։ Ծայրահեղ դեպքում, այդպիսի տվյալներ այսօր կան Ուկրաինայի անվտանգության ծառայությունում»,-նշել է Գրիցակը։

Հիշեցնենք, որ երեկ Կիեւում սպանվել է հայտնի ռուս լրագրող, ռազմական թղթակից եւ գրող Արկադի Բաբչենկոն։ Նրան կրակել են իր սեփական տան շեմին։