Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են մայիսի 27-ին Երեւանի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի նախասրահում երգիչ Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ նա Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Վահան Գրիգորյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ մայիսի 29-ին, ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։

Կայքի տեղեկություններով՝ նրա նետած 3 հավկիթներից 2-ը դիպել են Էլթոն Ջոնին։

Անհնար է նկարագրել այն ուրախությունը, որն զգում ես առաջին անգամ լսող մարդուն տեսնելիս. Էլթոն Ջոն (ֆոտո)

«Այժմ Հայաստանում տեղի են ունենում ոգեշնչող փոփոխություններ». Էլթոն Ջոն

«Աստված օրհնի Հայաստանը». Էլթոն Ջոնն ընթրեց Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հետ (ֆոտո/վիդեո)