Մայիսի 29-ին, ժամը 3.10-ին, Գավառի հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 3-ամյա երեխա։

Նույն օրը, ժամը 13.30-ին, երեխայի մայրը հաղորդում է տվել, որ ժամը 00.30-ի սահմաններում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 26-րդ կմ-ին բախվել են դաշտամիջյան ծառերին, ինչի հետեւանքով 3-ամյա որդին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: