Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահելու 2-ական, թմրամիջոցի հայտնաբերման եւ կաշառակերության 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























