Մակեդոնիայի ցանկացած նոր անուն, որը կհամաձայնեցվի հարեւան Հունաստանի հետ, կներկայացվի այս տարվա հանրաքվեին: Այդ մասին հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը, հաղորդում է AFP-ն:

Նրա խոսքով, Սկոպյեն եւ Աթենքը երբեք ավելի մոտ չեն եղել Մակեդոնիայի անվան հետ կապված համաձայնությանը, որը երկարատեւ վեճի առարկա էր:

Մակեդոնիայի կառավարությունը պարտավորվել էր փոխել հանրապետության անունը նույն անունով հունական հյուսիսային նահանգի հանդեպ տարածքային հավակնությունների մասին Հունաստանի մտավախությունները փարատելու համար: Աթենքն, իր հերթին, խոստացել է  ելույթ չունենալ ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Մակեդոնիայի անդամակցության դեմ:

Զաեւն ասել է, որ ցանկացած որոշման վերաբերյալ հանրաքվեն կկայանա սեպտեմբերին կամ հոկտեմբերին, եւ երկու երկրների խորհրդարանները պետք է նախօրոք վավերացնեն գործարքը: Նա չի նշել, թե ինչպես կկոչվի Մակեդոնիան, նշելով, որ այս հարցի վերաբերյալ հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասի հետ «կարեւոր զրույցը» ուրբաթ պետք է տեղի ունենա: