Իսրայելի պաշտպանության բանակը երկար տարիների ընթացքում Գազայի հատվածից հրթիռային եւ ականանետային գնդակոծմանն ամենահզոր պատասխանն է տվել: Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երեկվանից Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածից գնդակոծմանը հզոր պատասխան է տվել եւ խոցել է տասնյակ ահաբեկչական թիրախներ: Աա ՀԱՄԱՍ-ի ռեժիմի, «Իսլամական ջիհադի» եւ Իրանի կողմից աջակցություն ստացող  այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ ուղղված մեր ամենաուժեղ հարվածն էր», - ասել է նա:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ օրվա ընթացքում հրթիռային հարձակումներին ի պատասխան Գազայի հատվածում 65 թիրախներ է խոցել: Այս հարձակումների արդյունքում տուժածներիի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: