Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը որպես պետության ղեկավար իր առաջին այցի շրջանակում մեկնել է Կարակաս: Այսպիսով, նա որոշել է համերաշխություն հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որի վերընտրությունը Արեւմուտքի կողմից կտրուկ քննադատության պատճառ է դարձել, հաղորդում է Reuters-ը:
«Վենեսուելան այժմ աջակցության կարիք ունի», - ասել է նա: Նրա խոսքով, «Վենեսուելայի դեմ ագրեսիան վնաս է պատճառում ամբողջ Ամերիկային»:
ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ Լատինական Ամերիկայի խոշոր երկրները դատապարտել են Մադուրոյի վերընտրությունը`ասելով, որ դա չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: ԱՄՆ-ը կառավարությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի դեմ:





























