Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայով գազի տարանցման որոշ ծավալներ պահպանել: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի նախագահի խոսքով, ներկայումս ակտիվ քննարկում է ընթանում «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի իրականացման վերաբերյալ: «Որքան դրանով կմատակարարվի՝ հարց է, որքանով կպահպանենք Ուկրաինայով տարանցումը, իսկ մենք պատրաստ ենք պահպանել ուկրաինական տարանցումը, նույնպես հարց է, որքան անհրաժեշտ կլինի մեր հաճախորդներին հիմա եւ մոտ ապագայում», - ասել է նա:




























