Ֆլորիդայում շունը հարձակվել  է 8 ամսական աղջկա վրա  եւ սպանել, հաղորդում է  AP-ն: Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները հայտնաբերել են, որ երեխան արդեն մահացել է:

Ըստ նրանց, աղջիկը բարեկամի խնամքի տակ էր գտնվում: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն, այդ թվում նաեւ շան ցեղատեսակը: