Պերուի ոստիկանությանը հաջողվել է առգրավել ավելի քան մեկ տոննա կոկաին, որի փաթեթների վրա փակցված էին հայտնի թմրաբարոնների լուսանկարները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Excelsior պորտալը հայտնում է, որ բեռը պետք է ուղարկվեր Իսպանիա, իսկ փաթեթների վրա եղել են կոլումբիացի հայտնի թմրավաճառ Պաբլո Էսկոբարի եւ նրա մեքսիկացի գործընկեր՝ «Գաճաճ» մականունով հայտնի Խոակին Գուսման Լոերի լուսանկարները:

Մեդելինյան կարտելի առաջնորդ Էսկոբարը սպանվել է 1993 թվականին՝ Կոլումբիայի ոստիկանության էլտար ջոկատի գործողության արդյունքում, որից հետո նրա կարտելի գոյությունը դադարել է, իսկ Գաճաճին բռնել են Մեքսիկայում եւ 2017 թվականին ԱՄՆ արտահանձնել:

Ըստ ոստիկանության՝ ապօրինի ապրանքի մատակարարները թմրաբարոնների լուսանկարներն օգտագործել են այն նպատակով, որպեսզի գնորդներին համոզեն արտադրանքի «մաքրությունը»: Ընդհանուր առգրավվել է 1,15 տոննա կոկաին, որը թաքցված էր  սառեցված ձկան բեռի մեջ: Իսպանական նավահանգիստ հասնելու դեպքում դրա արժեքը կկազմեր 45 մլն դոլար: