Կանադայի Օնտարիո նահանգում ռելսերից դուրս է եկել Polar Bear Express ընկերության ուղեւորատար գնացքը, հայտնում է CVV հեռուստաալիքը:
Պատահարը տեղի է ունեցել շրջանի հեռավոր տեղանքում Մուսոնի քաղաքից 38 կմ հարավ: Վթարի պահին գնացքում եղել է 80 մարդ, նրանցից ոմանք աննշան վնասվածքներ են ստացել: Առայժմ առավել մանրամասն տեղեկություններ չկան:
Օպերատիվորեն պատահարի վայր են ժամանել փրկրարաների ջոկատները: Վթարված գնացքի ուղեւորների մի մասին տեղափոխել են Մուսոնի, մյուսներին տեղափոխելու համար այլ շարժակազմ է ժամանել, որով նրանց կտեղափոխեն Կոչրեյն քաղաք:





























