Լրագրող Արկադի Բաբչենկոն, ում սպանությունը բեմադրվել էր Ուկրաինայում, հայտարարել է, որ 2 ամիս հետո կրկին կսկսի վախենալ մահափորձից: Այս մասին նա նշել է «Ֆեյսբուքում»:
Նա նշել է, որ սպանության պատվիրատուին հիմա ժամանակ է հարկավոր «շոկից» դուրս գալու եւ նոր գործողություն ծրագրելու համար:
«Իսկ դա նշանակում է, որ դու հաստատապես 2 ամիս ունես մինչեւ այն պահը, երբ դարձյալ կսկսվի խելացնորությունը՝ քո դեմ նորի՞ց է որս սկսվել, թե՞ ոչ»,- հավելել է Բաբչենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայում հայտարարել էին, որ լրագրողի սպանության բեմադրությունն անհրաժեշտ էր սպանության կազմակերպչի եւ պատվիրատուի կապը հայտնաբերելու համար: Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ Բաբչենկոն ինքն է նման քայլի գնացել:
Բաբչենկոյի սպանության մասին լուրերը հրապարակվել էին մայիսի 29-ի երեկոյան: Հաջորդ օրը Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ լրագրողը ողջ է, իսկ Բաբչենկոյի սպանությունը բեմականացվել էր՝ իսկական մահափորձի կազմակերպիչներին բռնելու համար:





























