Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի մեկնաբանի լրագրող Արկադի Բաբչենկոյի «հարության» հետ կապված իրավիճակը, սակայն այնուհետեւ հավելել է, որ այդ պատմությունը տարօրինակ է համարում, փոխանցում է «ՌԲԿ»-ն: «Այս պատմությունն առնվազն տարօրինակ է, եւ ես չգիտեմ, թե որքանով է նպատակն արդարացնում միջոցները: Փառք Աստծո, որ մարդը կենդանի է»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ չի փոխվում. Մոսկվան դեռ կարծում է, որ այդ երկրում լրագրող լինելը վտանգավոր է: Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակի հայտարարությանն ի պատասխան, որ Բաբչենկոյի մահափորձի հետեւում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները, Պեսկովը նշեց, որ «պետք է պատասխան տալ խոսքերի համար», «հակառակ դեպքում դուք բրիտանացի գործընկերների նման կլինեք»:
Ընդհանուր առմամբ, Պեսկովը չարձագանքեց Ուկրաինայի մեղադրանքներին՝ նշելով, որ նախօրեին մանրամասն մեկնաբանություն է տվել այդ կապակցությամբ:
Պեսկովը Բաբչենկոյի «սպանություն» եւ «հարության» պատմությունը տարօրինակ է անվանել

Հասանելի է
русский



























