Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կարծում է, որ Կիեւում ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի բեմականացված սպանությունը պատմությունը շատ հարցեր է հարուցում:
«Բաբչենկոյի գործի հետ կապված. առաջին հերթին, պետք է ուրախ լինել, որ նա կենդանի է»,- հայտարարել է Մաասը Ուկրաինայի մայրաքաղաք այցելությունից առաջ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
Մեկնաբանելով Բաբչենկոյի հետ կապված դեպքը՝ Գերմանիայի արտգործնախարարն ասել է. «Սա շատ հարցեր է առաջացնում: Անկեղծ ասած՝ իմ ունեցած տեղեկությունները բավարար չեն որեւէ եզրակացություն անելու համար: Ես ակնկալում եմ, որ երբ այսօր երեկոյան Կիեւում կլինեմ, անհրաժեշտ տեղեկություն կունենամ որեւէ կարծիք կազմելու համար»:




























