Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները Ռուսաստանում «Պուտինի մասնավոր հիմնադրամի» գոյության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե լուրջ խոսենք, ապա իհարկե, Ռուսաստանում ոչ մի այդպիսի հիմնադրամ գոյություն չունի, եւ այդ բեմադրությանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին ցանկացած պնդում ոչ այլ ինչ է, քան զրպարտություն, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ լրագրող Արկադի Բաբչենկոյի դեմ մահափորձի ենթադրյալ կազմակերպիչը սպանության պատվերը ստացել է Վլադիմիր Պուտինի մասնավոր հիմնադրամի» աշխատակից Վլադիմիր Պիվովարնիկից:

Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ հայտնել էին, որ Բաբչենկոյի «սպանության» անմիջական պատվիրատուն ոմն մեկն է, ով աշխատում է «Պուտինի հիմնադրամում»:

Նա հավելել է, որ «այս ամբողջ պատմությունը, բոլոր ցուցմունքները, երբ սթափ դատող մարդը դա կարդում կամ տեսնում է, ամբողջ պատմությունը, ցուցմունքները ոչ այլ ինչ են, քան ճյուղատարած լոռամրգի»:

«Չգիտեմ՝ դա ինչպես կթարգմանեն, բայց ռուսախոսները ինձ կհասկանան»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Բաբչենկոյի գործով կասկածյալը հայտարարել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ աշխատելու մասին