Թերթի իշխանական աղբյուրները հայտնում են, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը Սերժ Սարգսյանին խնդրել է իր պաշտոնանկությունը հետաձգել՝ մինչեւ ավարտվեն այդ շաբաթ Չարենցավանում սպասվող քաղաքապետի ընտրությունները։
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ինչպես հայտնի է, Կոտայքի մարզպետի որդին է։ Մարզպետի պաշտոնանկության մասին խոսվում էր վաղուց. Նրան, ըստ շրջանառվող լուրերի, կփոխարինի փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը։ Նշենք, որ նախընտրական պայքարը Չարենցավանում լարված է, բացի Հ. Շահգալդյանից, առաջադրվել է նախկին դաշնակցական Մուշեղ Նիկողոսյանը։





























