Բրազիլիայի հարավի Սանտա-Կատարինա նահանգի 23 քաղաքներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել անձրեւների պատճառով:
Ավելի քան 12 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, որոնք մնացել են ջրի տակ: Ուժեղ անձրեւները արդեն մեկ շաբաթ է, չեն դադարում: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Միաժամանակ շարունակվում են որոնողական փրկարարական աշխատանքները Ռիո Դե Ժանեյրո նահանգի 7 քաղաքներում, որտեղ ոհւնվարի 11-ի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 779-ի:
Տուժած քաղաքների վարչակազմերից ստացված տվյալներով, անհետ կորածների թիվը 400 է, եւս 20 հազարը զրկվել են տներից:





























