Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, որը հայտնի է «Շերլոք» սերիալի գլխավոր դերակատարմամբ, Լոնդոնում ցրիչին փրկել է խուլիգանների հարձակումից, հայտնում է Sky News-ը:

Քամբերբեթչը կնոջ հետ տաքսու մեջ էր, երբ Մերիլեբոն ռոուդի վրա նկատել է, որ ուտելիք առաքող ցրիչին խուլիգանները ծեծում են:

Դերասանը մեքենայից իջել է եւ տղամարդուն օգնության հասել, նրան հաջողվել է  մի կողմ հրել հարձակվողներից մեկին, որից հետո չարագործները փախել են: